Նարե  Զաքարյան  դասարան  4-2  հարավային   դպրոց

Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.

  2. լեռներում,
  3. անտառներում,
  4. անապատներում,
  5. դաշտավայրերում:


  6. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

  7. 500 կգ,
  8. 1 տոննա,
  9. 250 կգ,
  10. 25 կգ:

  11. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

  12. թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  13. չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:  

  14. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  15. Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  16. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  17. Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  18. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր:
  • Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:  (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

  • Առյուծներն ապրում են խմբերով,
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. 
    գեղեցիկ — տգեղ_____________________
    _ թույլ —  ուժեղ____________________
    _ փոքր —  մեծ____________________
    __ շատ -քիչ___________________

  • Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    _250 կգ,

__________
_ քսանհինգից երեսուն

  • __________


  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր  երկու բառ։
    _շատ  _ուժեղ____________
    ______________

  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:
Մայրենիի ստուգատես. Նարե Զաքարյանyoutu.be

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Այլմոլորակային մարդը

Մարդուն շատ բարդ էր այդ մոլորակում, նա այնտեղ իրեն բացարձակ օտար էր զգում. ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իրեն նմանների, ովքեր կհասկանային, կամ գոնե մի փոքր մոտիկ կլինեին իր մտածողությանը: Արտաքինով բացարձակ այլ այդ մոլորակի բնակիչները, չնայած շատ զարգացած էին, ու ունեին մոլորակների մեջ տեղաշարժվելու հարմարանք, բայց իրենց նախապաշարմունքներն ունեին, ու ուզում էին ամեն կերպ հեռացրած լինեն մարդուն իրենց մոլորակից: Նրանք արագ սովորեցրին նրան օգտվել այդ հարմարանքից, ու մարդը հեռացավ այլ մոլորակներ: Վերջապես օրերից մի օր նա հասավ Երկիր: Երկրի բնակիչները իհարկե տիեզերքից եկող մարդ չէր, որ սպասում էին, բայց նրա գալստյանը շատ ուրախացան: Նա էլ ուրախցավա, որ վերջապես գտել է էակների, որ նման են իրեն, դե, գոնե որոշ չափով: Մարդիկ սկսեցին նրան օր ու գիշեր հարց ու փորձ անել տիեզերքի, այլ մոլորակների, դրանց բնակիչների մասինՆա էլ ուրախցավա, որ վերջապես գտել է էակների, որ նման են իրեն, դե, գոնե որոշ չափով: Մարդիկ սկսեցին նրան օր ու գիշեր հարց ու փորձ անել տիեզերքի, այլ մոլորակների, դրանց բնակիչների մասին; Այդ ամենից այլմոլորակային մարդը շատ արագ հոգնեց, նա հասկացավ, որ Երկրի վրա էլ մարդիկ լրիվ նման չեն իրեն, ու եթե ինքը կարողացել է այդքան տարբեր էակների հանիպելով գալ հասնել մի մոլորակ, որտեղ բոլորը արտաքինով ինչ որ չափով նման են իրեն, ապա կլինի մոլորակ, ուր բոլոր մարդիկ կլինեն ճիշտ ինքը, ճիշտ իր մտքերով:
Վերցրեց հարմարանքը ու անդարձ հեռացավ: